fbpx
Ժամանց

Քանյե Ուեսթն ու նրա եկեղեցական երգչախումբը ելույթ են ունեցել Փարիզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակում ելույթ են ունեցել հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթը և նրա եկեղեցական երգչախումբը։ Այս մասին գրում է Fox News-ը:

Սուպերմոդելները, դիզայներները, ոճաբանները և մյուս հյուրերը կիրակի առավոտյան մասնակցել են Փարիզի Des Bouffes du Nord թանգարանում անցկացվող կիրակնօրյա պատարագին:

Քանյեն և նրա երգչախումբն իրենց ելույթը սկսել են «Հիսուս թագավոր» երգով և ավարտել «Սպեղանի» (Balm in Gilead) երգով:

«Մենք շատ անգա, մեր հավատն ու վստահությունը ներդնում ենք նյութական իրերի մեջ»,- ելույթի ընթացքում ասել է Քանյեն:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Քանյեի կինը՝ ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ