Աշխարհ

Քանյե Ուեսթը անցկացրել է իր առաջին նախընտրական քարոզարշավը

Քանյե Ուեսթը, ով ԱՄՆ նախագահի թեկնածու է առաջադրվել, կիրակի Հարավային Կարոլինա նահանգում անցկացրել է իր առաջին նախընտրական քարոզարշավը:

Հայտնի է, որ ռեփերն անդրադարձել է մի շարք թեմաների, նաև` միջազգային առևտրին և հավաստագրման իրավունքներին:

Ուեսթը քարոզարշավի ժամանակ հանդես է եկել սպառնալիքներով: Նա սպառնացել է պայմանագրերը խղել մի շարք ընկերությունների հետ, ինչպիսիք են` Adidas -ը և GAP ընկերությունը:

«Ցանկացած գործարք վտանգե՞լ, թե՞ չվտանգել, ես, միևնույն է, չեմ մտնում Adidas-ի խորհրդի մեջ: Չեմ մտնում GAP-ի խորհրդի մեջ: Այս իրադրությունը պետք է փոխվի հենց հիմա, կամ ես կհեռանամ»,- ասել է ռեփերը:

Նշենք, որ հանրահավաքին մասնակցել է ավելի քան 100 մարդ և Ուեսթը խոսել է առանց բարձրախոսի:

Այս մասին տեղեկանում ենք Fox News Channel հեռուստաալիքից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ