fbpx
Աշխարհ

Քանյե Ուեսթը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում

Քիմ Քարդաշյանի ամուսին, ռեփեր Քանյե Ուեսթը գրառում է կատարել Twitter-ում: Քանյեն հայտնում է, որ իր թեկնածությունն է առաջադրելու ԱՄՆ նախագահի պաշտոնում:

«Այժմ մենք պետք է իրագործենք Ամերիկայի հույսերը՝ վստահելով Աստծուն, միավորելով մեր պատկերացումներն ու կառուցելով մեր ապագան: Ես իմ թեկնածությունն եմ առաջադրում Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում»,- գրել է նա:

Հայտնենք, որ Space X ընկերության ղեկավար Իլոն Մասկը ողջունել է Ուեսթի այս մտադրությունը և մեկնաբանություններում գրել է, որ վերջինս կարող է հույս դնել իր լիակատար աջակցության վրա:

https://twitter.com/kanyewest/status/1279575273365594112

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ