Իրավական
23:39 24/05/2020

Կապանում ցուցարարները դադարեցրին ակցիան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Քիչ առաջ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը հայտարարել է, որ բռնություն գործադրողների նկատմամբ լինելու է օրենքով նախատեսված պատասխանատվություն, երաշխիքներ են տվել, ես վստահաբար կարող եմ ասել` չի լինելու ոչ մի բռնություն:

«Դուք եք որոշում, հարգելի՛ ժողովուրդ, իրենք երաշխիքներ տվեցին, եթե երաշխիքները չպահեն, շատ վատ հետևանքներ կլինեն։ Որպես համայնքի ղեկավար՝ համոզված եմ, որ լինելու է օբյեկտիվ քննություն և առանց բռնության»,- ասաց քաղաքապետը։

Այնուհետև ցույցի մասնակիցներից մեկը հավելեց․

«Ողջ Հայաստանին ապացուցելու համար, որ մեր հավաքն ինքնաբուխ է, մենք չենք խոչընդոտի, որպեսզի իրականացվի ազատ հետաքննություն։

Հարգելով երաշխիքները, որ տվել են մեր քաղաքապետին՝ ընդառաջենք արդարությանը, արդար քննությանը»։

Քաղաքապետն էլ, իր հերթին, ասաց, որ համոզված է՝ գործը լինելու է շատ օբյեկտիվ, և եթե լինի հակաիրավական, ոչ թե դուրս կգա 1000 մարդ, այլ 10 000:

«Եկեք հետ քաշվենք»,- ասաց Քաջարանի քաղաքապետը։

Ցուցարարները որոշեցին դադարեցնել ակցիան։ Քաջարանի քաղաքապետը ներողություն խնդրեց ոստիկաններից և շնորհակալություն հայտնեց նրանց, այնուհետև հորդորեց ծափահարել ոստիկաններին։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։

Լարված իրավիճակ Կապանում. ՈՒՂԻՂ

Լարված իրավիճակ Կապանում. ՈՒՂԻՂ

Geplaatst door Factor TV op Zondag 24 mei 2020

Հիշեցնենք, որ արդեն 8 ժամից ավելի է, ինչ քաջարանցիները Կապանի ոստիկանության շենքի մոտ են։ Նրանք պահանջում էին ազատ արձակել այսօր Կապանի ոստիկանություն բերման ենթարկված քաջարանցի երիտասարդներին։

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը մտել էր ոստիկանության շենք, որտեղից դուրս գալուց հետո հայտարարել էր, որ տեսել է երիտասարդներին․ նրանք բռնության են ենթարկված եղել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ