fbpx
Հասարակություն

Կապանի (Զանգեզուրի) շրջանի գյուղերը չեն անցնում Ադրբեջանին. Սյունիքի մարզպետարան

Facebook-ում հայ օգտատերերը հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին, հայտնում են, որ Կապանի (Զանգեզուրի) շրջանի 12 գյուղեր և Կապան քաղաքը հանձնվելու է Ադրբեջանին։ Ցանկում նշված են Կաղնուտ, Դավիթ Բեկ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Ճակատեն, Շիկահող, Ներքին հանդ, Ծավ, Գեղանուշ գյուղերը և Կապան քաղաքը։

Factor.am-ը նշված տեղեկությունների վերաբերյալ պարզաբանումներ է ստացել Սյունիքի մարզպետարանից։ Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը հայտնեց, որ այդ տեղեկությունները կեղծ են, որոնք տարածվում են թշնամու կողմից։

«Դիրքերը, որոնք պետք է հետ գանք՝ այս գյուղերին է հարակից դառնում, դառնում ենք սահմանակից։ Ցանկում վերջինը Կապանն է նշված, ինչը պրովոկացիա է։ Այդ գյուղերը Կապան քաղաքի գյուղերն են, որոնք, իհարկե չեն անցնում Ադրբեջանին։ Այդ գյուղերի անուններն այսօր շատ են հնչել, մարդիկ գյուղերի անվտանգության համար են անհանգստանում, բնականաբար չեն տրվում»,- ասաց մարզպետի խորհրդականը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ