Հասարակություն
22:00 08/04/2020

Կապանի Շահումյան փողոցի շենքերից մեկում դի է հայտնաբերվել

Ապրիլի 8-ին, ժամը 14:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբում՝ անօգնական վիճակում հայտնաբերել Սվետլանա Հ.-ին (ծնված 1938 թ.), իսկ հյուրասենյակում՝ անկողնում, հայտնաբերել Արայիկ Հ.-ի (ծնված 1955 թ.) դին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ