«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկանում ենք, որ Հայաստանի որոշ մասերում մառախուղ է, տեղ-տեղ էլ առկա է մերկասառույց։
Նշվում է, որ մառախուղ է Կապանի տարածաշրջանում, ու տեսանելիությունը կազմում է ընդամենը 10-20 մետր։
Ըստ աղբյուրի՝ տեղ-տեղ մերկասառույց է առկա Թումանյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում։
