fbpx
Կառավարություն

Կապանում փլուզման հետևանքով տարեց ամուսիններ են մնացել հողով ծածկված տան մեջ. Ֆելիքս Ցոլակյան

Այսօր կառավարության նիստի ժամանակ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը անդրադարձավ Կապանում տեղի ունեցած սողանքին, որի հետևանքով երկհարկանի շենք էր փլուզվել:

Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ այն ծածկել է խրճիթանման տներից մեկը, որի մեջ մնացել են տարեց ամուսիններ, և առայժմ պարզ չէ՝ նրանք ո՞ղջ են, թե՞ ոչ։  Ցոլակյանը զեկուցեց, որ այժմ զգուշավոր աշխատանքներ են տանում, քանի որ սողանքը կարող է կրկնվել։

Նախարարը նաև անդրադարձավ ՀՀ տարածքում բռնկվող հրդեհներին՝ նշելով, որ երեկ Հայաստանում գրանցվել է միանգամից 50 հրդեհ, և դա արդեն խնդիր է դառնում Արտակարգ իրավիճակների նախարարության համար։

Նա հավելեց, որ հրդեհներ են կրկնվում հրաձգարանների մոտ։ Նախարարի կարծիքով հրաձագարանի հրդեհները, հասկանալի է, ինչպես են սկսվում, մյուս դեպքերում՝ հասկանալի չէ։

«Էսօր էլ մեկը մի բան է գրել, որ Իջևանում հրդեհները դիտավորյալ են անում, էս են անում, էն են անում։ Էս մի քիչ պրոբլեմատիկ է դառնում», – ասաց Ցոլակյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ