Անձնակազմի մարտունակությունն ստուգելու, մասնագիտական կարողությունները և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով նոյեմբերի 28-29-ը 2-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվել են վարժանքներ:
Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի և զբաղեցրել տեղակայման վայրերը: Բացազատվել են շարժական կապի միջոցները, իրականացվել նախատեսված բոլոր միջոցառումները:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։