fbpx
Տնտեսություն

Կապիտալ ապրանքների ներկրումը աճել է

2018 թվականի հունվար-սեպտեմբերին, ըստ լայն տնտեսական դասակարգման (BEC), Հայաստան են ներկրվել 662.6 մլն դոլարի կապիտալ ապրանքներ (արտադրության կազմակերպման համար օգտագործվող սարքավորումներ և տեխնիկա)։ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ կապիտալ ապրանքների ներկրումն աճել է 260.6 մլն դոլարով կամ 64.8%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 2018թ. երրորդ եռամսյակի վճարային հաշվեկշռից, որը հրապարակել է Կենտրոնական բանկը։
Նախորդ տարվա միայն երրորդ եռամսյակում ներկրվել են մոտ 230 մլն դոլարի կապիտալ ապրանքներ, ինչը 2017 թվականի երրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 63.7 մլն դոլարով կամ 38.4%-ով։
Նկատենք, որ հունվար-սեպտեմբերին կապիտալ ապրանքների ներկրման աճն ամենաբարձրն է՝ մնացած ապրանքախմբերի համեմատ։
Արդյունքում, կապիտալ ապրանքների կշիռը ներմուծման կառուցվածքում աճել է 4.4 տոկոսային կետով և 2018 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել 19.2%, որն աննախադեպ բարձր ցուցանիշ է վերջին տարիների կտրվածքով։
Նշենք նաև, որ նույն ժամանակահատվածում զգալիորեն աճել է նաև արտադրական պաշարների ներկրումը՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերի 868.8 մլն դոլարից հասնելով 1 մլրդ 133.7 մլն դոլարի (2018թ. հունվար-սեպտեմբեր)։

Աղբյուր ՝b4b.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ