fbpx
Սպորտ
16:10 06/11/2019

Կար ավելի շատ մեդալներ նվաճելու հնարավորություն․ Էդուարդ Սահակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը, որտեղ Հայաստանը նվաճել էր մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ:

«Հնարավորություն կար նվաճել ավելի շատ և ավելի բարձր հարկի մեդալներ, բայց այս պահին ունենք այսքանը, և պետք է բավարարվենք դրանով։ Մեդալ նվաճած մարզիկներից գոհ եմ, բայց հետագա արդյունքների համար այս ամենը քիչ է, պետք է աշխատեն, ավելի բարձրացնեն իրենց մակարդակը»,- նշել է մարզիչը:

Էդուարդ Սահակյանը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին. «Մենք շնորհակալ ենք ՀԱՕԿ-ին, քանի որ նրանք ցանկացած ստեղծված խնդիր արագ լուծում են: Թիմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀԱՕԿ-ի ղեկավարությանը և բոլոր աշխատակիցներն»։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 9 ըմբիշով: Արմեն Մելիքյանը (60 կգ) նվաճել էր չեմպիոնի տիտղոսը, իսկ Դավիթ Օվասապյանը (130 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր:

Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ