Freedom House հասարակական կազմակերպությունը մտահոգություն էր հայտնել՝ կապված ՀՀ քրեական օրենսգրքում ծանր վիրավորանքը քրեականացնող նոր դրույթի կիրառմամբ ՀՀ քաղաքացու նկատմամբ կայացված առաջին դատավճռի առթիվ:
Մտահոգությանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը։
Նա ասաց, որ Հայաստանում կար ազատ խոսքի իրավունքի չարաշահման խնդիր և պետք էր դրան լուծում տալ։
Մինասյանն ընդգծեց, որ գործընկերների մտահոգությունները լսելի են ու փոփոխությունների դեպքում բոլորը ականատես կլինեն դրան։