fbpx
Աշխարհ

Կարակասում աստիճանաբար վերականգնվում է էլեկտրականությունը

Էլեկտրականությունն աստիճանաբար սկսել է վերականգնվել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, գրում է РИА Новости-ն:

Նշվում է՝ Ալտագրասիա, Կոլինաս դե Սանտա Մոնիկա, Լա ֆլորիդա, Կարիկուաո և այլ շրջաններում էլեկտրականությունը սկսել է մասնակի վերականգնվել, թեպետ խափանումներով:
Հիշեցնենք, որ էլեկտրականության զանգվածային անջատումներ էին գրանցվել Վենեսուելայի 33 նահանգներից 21-ում և մայրաքաղաք Կարակասում։

Վենեսուելան մտադիր է բողոք ներկայացնել միջազգային ատյաններ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի դեմ՝ երկրի էներգահամակարգի վրա կիբերհարձակման համար, որի պատճառով էլեկտրականության զանգվածային անջատումներ են եղել։ Այս մասին հայտնել է Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը VTV հեռուստաալիքի եթերում։

Նախարարի կարծիքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ամերիկացի սենատոր Մարկո Ռուբիոն նախապես գիտեին Վենեսուելայում էլեկտրականության զանգվածային անջատումների մասին, քանի որ շատ արագ արձագանքեցին սոցցանցերում։ Ռոդրիգեսը նշել է, որ Պոմպեոն հայտարարել է՝ Վենեսուելայում չկա ո´չ սնունդ, ո´չ էլեկտրականություն և մոտ ժամանակներս երկիրը չի ունենա նաև նախագահ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ