fbpx
Աշխարհ

10:54 10/10/2019

Ղարամիշլիի հայկական դպրոցներն այսօր փակ են

Շարունակվում են Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայի հյուսիսային շրջաններ հարձակումները: Այս մասին հայտնում է Սիրիայում լույս տեսնող հայկական Գանձասար թերթը։

Ինչպես փոխանցում է աղբյուրը, Ղամիշլիի, Դրբեսիեի և Ռաս ուլ Այնի հրթիռակոծումների հետևանքով, հոկտեմբերի 9-ին, զոհվել է 8, վիրավորվել 20 քաղաքացի։ Հրկիզվել է մեկ բնակարան:

Թրուքական կողմը հետզհետե ընդլայնում է իր հարձակման աշխարհագրությունը։ Գործողությունը կոչվում է «խաղաղության աղբյուր»։

Ղամիշլիի հայությունը զգուշավորությամբ հետևում է դեպքերի զարգացումներին:

Հրթիռներից մեկն ընկել է Ղամիշլիի Բշեյրիե թաղամասի բնակարաններից մեկի վրա: Այդ թաղամասի բնակչությունը ժամանակավորապես փոխադրվել է Ուսթա հայաբնակ թաղամաս, որ ավելի ապահով է։

Ղամիշլիի հայկական դպրոցներն այսօր փակ են՝ զգուշության նկատառումներից ելնելով։

Վերեվ