fbpx
Աշխարհ

Կարանտինային միջոցառումներն ամենածանր կերպով կանդրադառնան տնտեսության ոչ ֆորմալ հատվածում աշխատող երկու միլիարդ մարդու վրա. ԱՄԿ

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ ԱՄԿ-ն, գնահատել է կորոնավիրուսի համաճարակի ազդեցությունը և եզրակացրել, որ աշխարհի աշխատունակ բնակչության մոտ կեսը կարող է կորցնել իր աշխատանքը: Կանխատեսվում է, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակը նույնիսկ ավելի կործանարար կլինի զբաղվածության համար, քան որ առաջինն էր, հայտնում է Euronews-ը:

«Մենք վստահ գիտենք, որ այս տարվա երկրորդ եռամսյակում ընդհանուր աշխատանքային ժամերը 10.5 տոկոսով կկրճատվեն,- հայտարարել է ԱՄԿ-ի տնօրեն Գայ Ռայդերը. «Սա համարժեք է լրիվ դրույքով 305 միլիոն աշխատատեղերի վերացմանն աշխարհում»:

Կարանտինային միջոցառումներն ամենածանր կերպով կանդրադառնան տնտեսության ոչ ֆորմալ հատվածում աշխատող երկու միլիարդ մարդու վրա: Նրանք պաշտպանված չեն պայմանագրային պարտավորություններով գործատուի կողմից, մինչդեռ սոցիալական հեռավորության պահպանման պայմաններում նրանք գործնականում չեն կարողանա գումար վաստակել:

«Մեր հաշվարկներով` տնտեսության ոչ ֆորմալ հատվածում միջին եկամուտները կընկնեն 60 տոկոսով: Մենք խոսում ենք այն մարդկանց մասին, որոնք արդեն առանց դրա էլ քիչ են վաստակում: Բնակչության առավել խոցելի խմբերին միջազգային սոլիդարություն է հարկավոր»,- նշել է Գայ Ռայդերը:

Հեշտ չէ նաև գործատուների համար, որովհետև աշխատանքի միջազգային կազմակերպության հաշվարկներով՝ ամբողջ աշխարհում համավարակի պատճառով սնանկության եզրին է հայտնվել շուրջ 436 միլիոն ձեռնարկություն: Ամենածանր իրավիճակը զարգացել է մշակող արդյունաբերության ոլորտում, մեծածախ վաճառքով զվաղվող ընկերությունների և գրասենյակների համար ծառայություններ մատուցող ընկերությունների համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ