fbpx
Սպորտ

Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը Ղազախստանում ընթացող աշխարհի առաջնությունում պարտվել է իրանցի մրցակցին բրոնզե մեդալի համար մղվող գոտեմարտում:

Լարված պայքարում անցած գոտեմարտն ավարտվել է Չալյանի՝ 9:6 հաշվով պարտությամբ:

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 4:2 հաշվով հաղթել Ճապոնիան ներկայացնող Շոհեյի Յաբիկուին:

1/8 եզրափակչում Չալյանը մրցեց Վենեսուելան ներկայացնող Ռիվաս Էսպինոյի հետ և ժամանակից շուտ ավարտեց գոտեմարտը՝ հաղթելով 9-0 հաշվով: 1/8-րդ եզրափակչում Չալյանը 5-4 հաշվով ծանր հաղթանակի հասավ Բելառուսը ներկայացնող Պավել Լիախի նկատմամբ:

Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Չալյանը 2։5 հաշվով ցավալի պարտություն էր կրել Շվեդիան ներկայացնող Ալեքս Կեսիդիսիից։ Երկրորդ մրցափուլի կեսին հայ ըմբիշը 2։1 հաշվով հաղթում էր մրցակցին, սակայն կոպիտ սխալ թույլ տվեց, ինչի հետևանքով Կեսիդիսը 4 միավորանոց գցում կատարեց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ