fbpx
Հասարակություն

ՀՀ էներգետիկայի ոլորտում պլանավորում ենք ներդնել մինչև 600 միլիոն դոլար․ Սամվել Կարապետյան

Էներգետիկան ցանկացած երկրի տնտեսության կայուն գործունեության հիմքն է և Հայաստանի դեպքում սա կրկնակի կարևոր է։ Այս մասին Երևանում Armenia Business Forum-ի բացման իր խոսքում նշել է «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ ներկայացնելով «Տաշիր» ընկերությունների խմբի առաջիկա հինգ տարվա ծրագրերը։

«էներգետիկ անվտանգության ապահովման, այդ թվում՝ նոր արտադրական հզորությունների ստեղծման և էլեկտրական ցանցերի արդիականացման համար մենք պլանավորում ենք ներդնել մինչև 600 միլիոն դոլար»,- հայտնել է Կարապետյանը։

Հայ գործարարը կոչ է արել  համախմբել ջանքերը Հայաստանի շուրջ։

«Հայերը իսկական պոտենցիալ ունեցող ժողովուրդ են, և մեր խնդիրն է՝ համախմբել մեր ռեսուրսները կայուն ապագայի համար»,- հավելել է Կարապետյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ