fbpx
Սպորտ

Կարապետյանը Մխիթարյանին առաջարկել է տեղափոխվել Սոչի

«Սոչիում» հանդես եկող Ալեքսանդր Կարապետյանը Sportbox-ին տված հարցազրույցում նշել է, որ խոսել է «Ռոմայում» խաղացող Հենրիխ Մխթարյանի հետ ու նրան առաջարկել տեղափոխվել իր ակումբ։

Կարապետյանն ասել է, որ Մխիթարյանին առաջարկին ի պատասխան նշել է, որ իր կարիքը ռուսական ակումբը չունի, քանի որ այնտեղ արդեն ձևավորված է ուժեղ թիմ։

Ըստ Կարապետյանի՝ եթե շարունակվեն բանակցությունները Մխիթարյանի հետ, ապա ինչ-որ պահի նրան կհետաքրքրի այդ տարբերակը։

«Արդեն սկսել եմ նրան գովազդել Սոչի քաղաքը՝ իր բոլոր հետաքրքրություններով: Նա վերջին անգամ այնտեղ եղել էր 2009-ին։ Ես նրան բացատրում եմ, որ այդ ժամանակվանից ամեն ինչ փոխվել է դեպի լավը», – հավելել է Կարապետյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ