fbpx
Իրավական

14:20 15/8/2019

Կառավարությունը որոշում ընդունեց ՔԿ առողջապահական համակարգի բարելավման հետ կապված

Քրեակատարողական առողջապահական առկա համակարգի գործունեության արդյունավետության ապահովման և ըստ այդմ որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման բարելավման նպատակով կառավարության որոշեց.

կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում, ընդ որում, արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը՝ ՊՈԱԿ-ի քրեակատարողական հիմնարկներում տեղակայված արտահիվանդանոցային բժշկական ստորաբաժանումների կողմից.

կալանավորված անձանց, դատապարտյալներին տրամադրվող արտահիվանդանոցային, ներառյալ շարունակական հսկողության, հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալը և բովանդակությունը համապատասխանեցնել քաղաքացիների համար նախատեսված պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծավալին և բովանդակությանը.

դյուրացնել և ավելի հասանելի դարձնել կալանավորված անձանց, դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը՝ այն ամբողջովին կազմակերպելով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ սուբորդինացիոն հարաբերությունների մեջ չգտնվող բժշկական անձնակազմի կողմից.

դյուրացնել կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրումը քաղաքացիական բժշկական հաստատություններ, այն կազմակերպելով բացառապես բժիշկների կողմից տրված ուղեգրերի վրա՝ հանելով ուղեգրման գործընթացից՝ լրացուցիչ օղակներ հանդիսացող քրեակատարողական հիմնարկի վարչակազմին և առողջապահության նախարարությանը.

վերանայել ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչին է համապատասխանեցվել խափանման միջոց կիրառված կալանքի, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը, որը, ըստ նախագծի կարգավորումների, կիրառվելու է նաև խափանման միջոց կիրառված կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ: Բացի այդ ՀՀ օրենսդրությամբ առաջին անգամ սահմանվել է, որ այդ ցանկը սպառիչ չէ, այլ կողմնորոշիչ և ցանկում չընդգրկված, սակայն կալանավորված անձին կամ դատապարտյալի կյանքին իրական սպառնալիք հանդիսացող հիվանդությունը և կամ հիվանդությունների համակցությունը ևս կարող է հիմք հանդիսանալ խափանման միջոց ընտրված կալանքի, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու համար միջնորդության ներկայացման:

ծանր հիվանդությամբ (խանգարում, վիճակ) տառապելու հիմքով խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու վերաբերյալ եզրակացության տրամադրման գործառույթը վերցնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1636-Ն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովներից, ստեղծել նոր հանձնաժողով, որտեղ բացառությամբ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցչի պետք է ընդգրկված լինեն բացառապես բժիշկ-մասնագետներ ՀՀ առողջապահության նախարարությունից և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից, իսկ անհրաժեշտության դեպքում կստեղծվեն հանձնաժողովին կից աշխատանքային խմբեր, որոնք անհրաժեշտ նեղ մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքում կտան բժշկական եզրակացություն ծանր հիվանդությամբ տառապելու հիմքով խափանման միջոց ընտրված կալանքի, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու վերաբերյալ: Հանձնաժողովի գործունեության անկախության և արդյունավետության նպատակով սահմանվում է, որ հանձնաժողովի անդամների, ինչպես նաև դրան կից աշխատանքային խմբերի գործունեությունը լինելու է վճարովի: Հանձնաժողովը, դրան կից աշխատանքային խմբերը պետք է գործեն համապատասխան կարգին համապատասխան, որը հաստատելու իրավասությունը նախագծով առաջարկվում է տալ ՀՀ կառավարությանը.

առաջին անգամ ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի սեփական միջոցների հաշվին բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կարգը, սահմանելով տարբեր մեխանիզմներ առողջական տարբեր կարիքների ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար:

Վերեվ