«Կառավարելի ռիսկ» ասվածը մարդկանց էշի տեղ դնելու փորձ է․ Շիրակ Բունիաթյան

Հրապարակող՝

shirak buniatyan

Ամենադիտվածներ

Բնապահպան Շիրակ Բունիայթյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Եթե ոմանց թվում է, թե իրենք այնքան ճարպիկ են ու լեզվի խաղիկներով պիտի մոլորության մեջ գցեն հասարակությանը, ապա չարաչար սխալվում են ։

«Կառավարելի Ռիսկ» ասվածը լեզվի խաղիկ է և մարդկանց էշի տեղ դնելու փորձ ։

Եթե դուք հանգամանքների բերումով իրականությունից կտրվել եք, դա չի նշանակում, որ սեռժին մերժած բարձր ինքնագիտակցումով ու հայրենասեր մարդիկ թոշակի են գնացել։

Չի կարելի շարժել ժողովրդի ցասումը ։

Բայց դե մի տարբերակ էլ կա․ հնարավոր է, որ դուք ուղղակի չգիտեք РИСК բառի հայերեն թարգմանությունը և անգիտակցաբար օգտագործում եք։

Եթե այդպես է ապա օգտվեք GOOGLE переводчик-ից, և ամեն ինչ իր տեղը կընկնի»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1021818854834675&id=100010197097701

Ամենաթարմ