fbpx
Հասարակություն

Կառավարության հատկացրած միջոցները կուղղվեն «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 10 կառույցում աշխատանքների իրականացմանը

Ինչպես հայտնի է, հուլիսի 25-ին ՀՀ կառավարության հերթական նիստին որոշում է ընդունվել ՀՀ 2019թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և եկամուտների և ծախսերի ավելացման սկզբունքով Ջրային կոմիտեին 450 մլն 517 հազ. դրամ հատկացնելու վերաբերյալ:

«Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման տարածքի բաժանորդների սոցիալական բեռի նվազեցման նպատակով Վարձատուն՝ ՀՀ կառավարությունն՝ ի դեմս Ջրային կոմիտեի, դեռևս 2018թ. աշնանը ցանկություն էր հայտնել բաժանորդների նկատմամբ չկիրառել 2019թ.-ի համար նախատեսված սակագնի բարձրացումը՝ տեղափոխելով այն 2025թ.-ն:

Ընդ որում, տվյալ խնդրի շուրջ կողմերի միջև կնքված hամաձայնագրով սակագնի բարձրացման հետաձգման արդյունքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի եկամուտի կորստի չափով նվազեցվել են վերջինիս 2019թ.-ի ներդրումային պարտավորությունները: Համակարգի զարգացմանն ուղղված աշխատանքների ընթացքը չվտանգելու համար Վարձատուն իր հերթին պարտավորվել էր ֆինանսավորել նվազեցված չափին համապատասխանող՝ 1.3 մլրդ ՀՀ դրամի ներդրումային ծրագրեր:

Հատկացված 450 մլն 517 հազ. դրամը այդ պարտավորության շրջանակում է և կուղղվի համակարգի 10 կառույցում աշխատանքների իրականացմանը՝ պատշաճ ջրամատակարարում ապահովելու նպատակով:

Հայաստանի Հանրապետությունը իր պարտավորությունների շրջանակում նախատեսում է նաև այլ ներդրումներ ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ իրականացնելու նպատակով, որոնք «Վեոլիա ջուր» ՓԲԸ կողմից համակարգի պահպանմանը, վերանորոգմանն ու շահագորմանն ուղղված ներդրումների հետ միասին թույլ կտան շարունակաբար բարելավել բաժանորդների ջրամատակարարումը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ