fbpx
Խորհրդարան

Կառավարության հնգամյա ծրագիրը չի պարունակում ռազմավարական որևէ հենք. Բաբաջանյան

Խորհրդարանում ելույթի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանն անդրադարձել է Կառավարության ծրագրին և նշել դրա խոցելի կետերը:

«Երեկ իշխանական պատգամավորներից մեկն իր ելույթներում ընդդիմությանը մեղադրում էր անընդհատ խոսելու մեջ, թե բա՝ արդեն գործելու ժամանակն է: Մեր գործը խոսելն է, ձեր պատկերացրած գործը պետք է գործադիրն անի, մենք էլ վերահսկենք նրանց աշխատանքը: Այս փաստաթուղթն ապառազմավարական, ապահայեցակարգային փաստաթուղթ է: Կառավարության հնգամյա ծրագիրը չի պարունակում ռազմավարական որևէ հենք: Առանձին բաժիններ ու գլուխներ դրանում ներառված են զուտ մեխանիկորեն, առանց որևէ դիալեկտիկական, պատճառահետևանքային կապի»,- ասաց նա:

Նա նշեց, որ այս ծրագրով Հայաստանն առաջիկա 5 տարում լինելու է ոչ թե համաշխարհային անվտանգության մատակարար, այլ սպառող:

«Իսկ սովորական սպառողները սեփական օրակարգ չեն ունենում, առավել ևս չեն թելադրում»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ