ՀՀ կառավարությունը Տելեգրամի իր պաշտոնական էջում գրում է․
Կառավարության որոշմամբ կլուծարվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնը: Կենտրոնի գործառույթները կիրականացնի նախարարությունը: Արդյունքում կտնտեսվի 29 մլն 569 հազար դրամ, որը պետբյուջեից տարեկան հատկացվել է 17
հաստիքային միավոր ունեցող կենտրոնին: