fbpx
Աշխարհ

Ցուցարարները Թբիլիսիում փորձել են խափանել կառավարության նիստը

Թբիլիսիում ցուցարարները երեկվանից փակել են Ռուսթավելիի պողոտան, որտեղ անցկացվում է ակցիա՝ «Տուն՝ դեպի Եվրոպա» խորագրով։ Sputnik ռադիոկայանի վրացական գրասենյակը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները երեկ երեկոյան հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ, այնուհետև տեղափոխվել են Կառավարության վարչության շենքի մոտ։

Առավոտյան իրավիճակը լարվել է։ Ակցիայի մասնակիցները փորձել են արգելափակել կառավարության անդամների մուտքը կառավարության շենք, որտեղ երկուշաբթի առավոտյան անցկացվում է կառավարության նիստ՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ։ Ոստիկանությանը հաջողվել է զսպել ցուցարարներին։

Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը և Եվրամիության բոլոր պահանջների կատարումը, որպեսզի Վրաստանը ստանա Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ