fbpx
Կառավարություն
09:00 08/11/2019

Կառավարությանը կներկայացնեմ իմ վերջնական մտորումները․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել.

«Այսօր Հանրային խորհրդի նիստում իմ երկու հարգարժան գործընկերները՝ Բաբկեն Պապոյանն ու Կարեն Զադոյանը հանդես եկան անակնկալ նախնական հայտարարությամբ՝ վաղվանից Հանրային խորհրդում իրենց անդամությունը դադարեցնելու վերաբերյալ, ինչը վաղն ավելի հանգամանորեն կներկայանեն նշանակող մարմնին՝ կառավարությանը։ Քանի որ ես շատ ավելի վաղ էի հանդես եկել ելույթով, քան իմ գործընկերները, բնականաբար, դրա վերաբերյալ որևէ վերաբերմունք հայտնել այլևս չէի կարող, սակայն հաջորդած ելույթներն ու Հանրային խորհրդում ստեղծված մթնոլորտն ակնհայտ դարձրեցին, որ ես նույնպես կանգնած եմ այդ կառույցում իմ գործունեությունն ու ծախսած ժամանակն իմաստավորելու հրամայականի առջև։

Ըստ այդմ, ինքս էլ այդ կառույցում ինձ նշանակած մարմնին՝ ՀՀ կառավարությանն ու հանրությանն ամենաուշը 2 օրվա ընթացքում կներկայացնեմ իմ վերջնական մտորումներն ու անելիքները։

Ստեփան Սաֆարյան
Հանրային խորհրդի անդամ
7 նոյեմբերի, 2019 թ.
ք. Երևան»:

ՀայտարարությունԱյսօր Հանրային խորհրդի նիստում իմ երկու հարգարժան գործընկերները՝ Բաբկեն Պապոյանն ու Կարեն Զադոյանը…

Gepostet von Styopa Safaryan am Donnerstag, 7. November 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ