Խորհրդարան
06:00 07/05/2020

Կառավարությունը աջակցություն կցուցաբերի Երևանի քաղաքապետարանին տրանսպորտային միջոցների ձեռքբերման հարցում․ Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մայիսի 6-ին ԱԺ նիստի ընթացքում պատասխանել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին։ Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը աջակցություն կցուցաբերի Երևանի քաղաքապետարանին նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերման հարցում։

«Այդ միջոցները կհատկացվեն նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում»,- ընդգծել է Ավինյանը։

Փոխվարչապետի խոսքերով՝ տվյալ հարցով բանակցություններ են տարվել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ, որը համաձայնել է Հայաստանին 25 մլն եվրոյի վարկ տրամադրել՝ 100 ժամանակակից ավտոբուսների ձեռքբերման համար։
Այսպես, ՎԶԵԲ առաջարկությամբ, արագացված կարգով արդեն անցկացվում է Երևանի համար 12մ երկարությամբ, ցածր հարթակով, սահմանափակ կարողությամբ մարդկանց համար հարմարեցված 100 ավտոբուսների գնման տենդեր։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ