fbpx
Կառավարություն

Կառավարությունը աջակցություն կտրամադրի Սյունիքում ԱՀ քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսվարողներին

Հուլիսի 19-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն  է տարածել և հյատնում է, որ կառավարությունը կտրամադրի աջակցություն Սյունիքի մարզում Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին։

Աջակցության ծավալը՝ շուրջ 177 մլն ՀՀ դրամ, որը կուղղվի վերջիններիս կողմից կացարանների տրամադրման արդյունքում կատարված ծախսերի և կրած վնասների մասնակի փոխհատուցմանը։

Այն տնտեսավարողները, որոնք համապատասխանում են միջոցառման չափորոշիչներին, աջակցությունից օգտվելու համար սույն թվականի հուլիսի 19-ից սեպտեմբերի 1-ը պետք է լրացնեն էլեկտրոնային հայտով պահանջվող տեղեկատվությունը և կցեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ