fbpx
Քաղաքականություն

Մոտ օրերս կառավարության կտրուկ քայլերը կհանգեցնեն լայնամասշտաբ կադրային ջարդի․ Նարեկ Այվազյան

Դիմակ ու ձեռնոց կրելը, ինչպես նաև ձեռքերի ախտահանումն ու ֆիզիկական հեռավորություն պահելը և՛ վարակակրից պաշտպանվելու, և՛ առողջներին չվարակելու համար արդյունավետ միջոցներ են: Կարծում եմ՝ սա բավական տրիվիալ է ու կարիք չկա մանրամասնելու, որ այս միջոցները պաշտպանում են բոլոր տեսակի վարակներից: Սրանք դարձել են ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի անբաժան ու գլխավոր զենքերը կամ,կարելի է ասել, երկարացնում են մարդկանց չվարակվելու ժամկետները այնքան, մինչև կհայտնաբերվի պատվաստանյութը կամ դեղերը և հասանելի կդառնա բոլորի համար:

Ուզում եմ հավաստիացնեմ, որ եթե մարդը չի հավատում այս պարզ ու հասարակ միջոցներին, ապա իրենց գիտակցության մեջ բան փոխելու կառավարության ջանքերը կարճ ժամանակում գրեթե հավասար են զրոյի, բայց մեկ բայց կա: Երբ որ գիտակցող զանգվածը սկսում է իրեն դրսևորել այդպես, այն մյուս հատվածը ակամայից սկսում է նույնը կրկնել, դրա մասին հոգեբաններն կհավաստեն: Եվ ավելի շատ պատասխանատվություն այս առումով դրված է գիտակից հասարակության վրա, որը կհանգեցին շատ մարդկանց կյանքեր ու առողջություն փրկելուն:

Մեր կառավարությունը պանդեմիայի ասպեկտով մեկ մեծ խնդիր ունի, որի մասին միայն կնշեմ և այդքանով կսահմանափակվեմ: Դա ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրն է: Բայց ունի նաև կադրային լուրջ խնդիրներ, որը ըստ երևույթի չի ուզել լուծել, ոչ թե կադրերի բացակայությանպատճառով, այլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Եվ մոտ օրերս ստիպված գնալու է կտրուկ քայլերի, որը հանգեցնելու է լայնամասշտաբ կադրային ջարդի՝ նախկինում հովանավորված կադրերի արտամղման և թարմ դեմքերի ներգրավման:

Ասածս ֆիքսեք: Ի դեպ, ոչ մի տեղից տեղեկատվություն չեմ ստացել, ուղղակի կանխատեսում եմ անում, որը ինչպես հայտնի է՝ անշնորհակալ գործ է, եթե խաղադրույք չես անում:

Ընդունում եմ հայտեր. Մեկ ու վեց գործակից, որ մինչև ամսվա վերջ կսկսվի, մեկ ու չորս՝ հունիսին, մեկ ու երկու՝ հուլիսին: Դուք կարող եք առաջարկել ձեր խաղադրույքի գործակիցը:

Նարեկ Այվազյան

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4093919723953224?__cft__[0]=AZUGt21PfwoA2ste2LIS0W3udZUayfjGOvZrYaTGUtrcXR5UzK6_lCinYlrZ1jWWXdMmcCeS7KxPyG9GL7lKFNam7Qe7E40Qbvr06LU9xYEG8DgoZURUz-B75PI-mOK3ffc&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ