fbpx
Արցախ

ՀՀ կառավարությունն այդ գործում ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ երեկ հանդիպում ունեցանք Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հանդիպմանը մասնակցեց նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

Խոսեցինք Արցախում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման, Արցախում առկա քաղաքական իրավիճակի մասին:

Անդրադարձա նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Վերահաստատեցի իմ այն դիրքորոշումը, որ Արցախում տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը չափազանց կարևոր է` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն այդ գործում ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2482170128770034?__cft__[0]=AZXdEi8LTWcWTXezYKxZiO1DIvxGCU2q8TcQoJaEhptlezL3CkaJnNS6CBZtlbX9nrKjZ8V6cd57xoEppOID29okZFca5aIicWUK60ExkRJ42_MHHWrFTrb-SxKewfiqfCVKdv8kAH5RZ4oWZ0_DH9dMh0jFfP5S1D8yn3Mw08hd7zF92wYUgQx4n6fK72NV-2o&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ