Հայաստան
16:50 13/05/2020

Կառավարությունում քննարկում են Հայաստանի օդային տարածքն աստիճանաբար բացելու տարբերակը

Կառավարությունում քննարկվում է Հայաստանի օդային տարածքն աստիճանաբար բացելու հնարավորությունները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Կորոնավիրուսով պայմանավորված տարբեր երկրներում կիրառվող սահմանափակումների մեղմացմանը զուգահեռ ավիափոխադրումներ իրականացնող ընկերություններն արդեն սկսել են տոմսերի վաճառքով զբաղվել:

Հունվարից դեպի Հայաստան թռիչքներ իրականացնող իռլանդական բյուջետային Ryanair ընկերությունը պատրաստվում է հուլիսից վերականգնել թռիչքների 40%-ը։ Այս պահին կարելի է տոմսեր պատվիրել Գերմանիա, Իտալիա, Կիպրոս մեկնելու համար, իսկ Երևանից հունական Սալոնիկ թռիչքները նախատեսված են օգոստոսից։

Հուլիսի 1-ից Ryanair-ը ծրագրում է օրական շուրջ հազար թռիչք իրականացնել, սակայն ոչ սովորականից պակաս հաճախականությամբ։

«Ժամանակն է, որ Եվրոպան կրկին թռչի, այդպիսով կկարողանանք վերամիավորել ընկերներին ու ընտանիքներին, մարդկանց հնարավորություն կտանք վերադառնալ իրենց աշխատանքին, տուրիզմի ոլորտը կվերագործարկվի, ինչի միլիոնավոր աշխատատեղեր կբացի»-, նշել են ընկերությունից։

Շարունակությունը կարդացեք այստեղ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ