Աշխարհ

Կառավարությունը դեռևս չի ծրագրում բացել ցամաքային սահմանները. Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդես է եկել հայտարարությամբ: Վարչապետը հայտնել է, որ երկրի կառավարությունը դեռևս չի ծրագրում բացել ցամաքային սահմանները հարևան պետությունների հետ:

Գախարիան նշել է, որ սահմանը բեռնափոխադրումների համար բաց է:

«Ինչ վերաբերում է սահմանների բացմանը, մենք դեռևս չենք կարող հապճեպ քայլեր ձեռնարկել: Վրաստանի քաղաքացիների` երկիր մուտք գործելու համար, ինչպես նաև բեռնափոխադրումների համար սահմանները բաց են: Հսկողությունը բավականին արդյունավետ է, սակայն մենք դեռևս չենք ծրագրում բացել սահմանները»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Այս մասին հայտնում է netgazeti.ge կայքը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ