Կառավարություն

Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց մի շարք ընկերությունների

Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց՝

«ԱՐՄՏԵՔՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Ընկերության կողմից ներմուծվող հումքն օգտագործվելու է հագուստի արտադրության մեջ (ք. Գյումրի)

Նախատեսվում է՝
Իրականացնել 601 000 000 դրամի ներդրում
Ստեղծել 14 նոր աշխատատեղ՝ 88 000 դրամ միջին աշխատավարձով։

«ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արևային էլեկտրակայանի կառուցման համար (Գեղարքունիքի մարզ, Մեծ Մասրիկ համայնք)

Նախատեսվում է՝
Իրականացնել 27 837 143 000 դրամի ներդրում
Ստեղծել 4 նոր աշխատատեղ՝ 590 000 դրամ միջին աշխատավարձով։

«ՆԻԿՈԼԱ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ, ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է ձիթապտղի վերամշակման և արտադրության մեջ (Կոտայքի մարզ)

Նախատեսվում է՝
Իրականացնել 1 700 000 000 դրամի ներդրում
Ստեղծել ստեղծել 30-40 նոր աշխատատեղ՝ 120 000 դրամ միջին աշխատավարձով։

«ՌԻԲԵԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են երեխաների և կանացի ներքնազգեստի և հագուստի արտադրության մեջ (ք. Չարենցավան)

Նախատեսվում է՝
Իրականացնել 480 000 000 դրամի ներդրում
Ստեղծել 50 նոր աշխատատեղ՝ 100 000 – 150 000 դրամ միջին աշխատավարձով։

«ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Ընկերության կողմից ներմուծվող հումքն օգտագործվելու է քաղցրահամ և հանքային ջրերի շշալցման մեջ (ՀՀ Կոտայքի մարզ)

Նախատեսվում է՝
Իրականացնել 13 200 000 000 դրամի ներդրում
Ստեղծել 141 նոր աշխատատեղ՝ 422 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ