fbpx
Կառավարություն
12:50 14/11/2019

Կառավարությունը գումար հատկացրեց երկրաշարժից տուժած 227 ընտանիքի՝ տուն գնելու նպատակով

Կառավարությունը շուրջ 1.3 մլրդ դրամ հատկացրեց երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզի 227 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման համար:

Քաղշին կոմիտեի ղեկավարի տեղակալ Արմեն Ղուլարյանը կառավարության նիստի ընթացքում նշեց, որ բաշխումը տեղի կունենա հետևյալ կերպ.

121 ընտանիք Լոռիում,
90 ընտանիք Շիրակում,
16 ընտանիք Արագածոտնում։

Ղուլարյանը հավելեց, որ 453 ընտանիք կարիք ունի բնակարանի, սակայն իրենք հարցում են անցկացրել, որի ընթացքում ընտանիքների կեսը (227) նշել է, որ իրենց համար ավելի հեշտ է ունենալ վկայագրեր, որոնցով կկարողանան բնակարան գնել:

Մյուս կեսի համար տեղի կունենա բնակարանների շինարարություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ