fbpx
Տնտեսություն

Կառավարությունը գյուղական բնակավայրերի պիլոտային ծրագիր է մեկնարկում. Ռոբերտ Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելիներս, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և մարզպետարանների հետ համատեղ, սկսում ենք գյուղական բնակավայրերի զարգացման պիլոտային ծրագիրը։

Ծրագրի այս փուլում ընդգրկված են Երևանից առավել հեռու գտնվող վեց մարզերի (Սյունիք, Վայոց Ձոր, Շիրակ, Լոռի, Տավուշ և Գեղարքունիք) գյուղական բնակավայրերը։ Յուրաքանչյուր մարզից կընտրվեն 2-ից 3 թիրախային գյուղեր (կրիտերիաները շատ տարբեր են)։

Ծրագրի իրականացման հետ կապված բոլոր մանրամասները հայտնի կդառնան ընտրված գյուղերի բնակիչների հետ առաջին հանդիպումից անմիջապես հետո։ Գործող զարգացման ծրագրերը կներկայացնեն (պրեզենտացիա) համայնքների կամ բնակավայրերի վարչական ղեկավարները՝ անկարողության դեպքում, (ինչը չենք բացառում) տվյալ գյուղերի բնակիչները։
Դե ինչ, հերթով ներկայացնում եմ ընտրված գյուղերը։

Սուրեն Պապիկյանի առաջարկով Վայոց Ձորի մարզում ընտրվել են Խնձորուտ և Նոր Ազնաբերդ գյուղերը։ Այս մարզից ևս մեկ գյուղ կներկայացնեմ քիչ անց։

Հ.Գ. Հուսով եմ՝ Նոր Ազնաբերդի ցուցանակը փոխված է»:

https://www.facebook.com/robert.ghukasyan.5/posts/3712042612155269

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ