fbpx
Հասարակություն

Կառավարությունը հավանություն տվեց հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերվող նախագծին

ՀՀ ԱՍՀ նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում գրել է

«Կառավարությունը հենց նոր հավանություն տվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։
Հայաստանի Հանրապետությունը 2007 թվականին ստորագրեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան և կամընտիր արձանագրությունը։ Սակայն 2010 թվականի սեպտեմբերի 22-ին վավերացրեց միայն Կոնվենցիան։

Վավերացնելով Արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետությունը կճանաչի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի հանձնառությունը՝ ընդունելու և քննարկելու իր իրավասության ներքո գտնվող անհատների կամ անհատների խմբերի կողմից կամ անունից ներկայացվող հաղորդումները՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների խախտումների վերաբերյալ։

Արձանագրության վավերացման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կկատարի ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում ստանձնած հանձնառությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի կողմից Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներով տրված հանձնարարականը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ