fbpx
Կառավարություն

Կառավարությունը հաստատեց հակաճգնաժամային 13-րդ միջոցառումը

Կառավարության այսօրվա` ապրիլի 16-ի նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ միջոցառումը:

Միջոցառումը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը հայտնեց, որ այս միջոցառման նպտակն է օժանդակել կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով սոցիալական խնդիրների առաջ կանգնած սոցիալապես անապահով ընտանիքներին:

Միջոցառման շահառու են 2020 թվականի ապրիլի դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները: Խոսքը մոտավորապես 85 հազար ընտանիքի մասին է:

Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50% -ի չափով, որի 70%-ը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, իսկ 30%-ը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար:

Այս միջոցառումով աջակցության ընդհանուր գումարը կազմում է 1,2 մլրդ դրամ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ