fbpx
Կառավարություն
17:40 14/11/2019

Կառավարությունը հաստատեց փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը

Այսօր տեղի ունեցած հերթական նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը հաստատեց հաստատեց փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը:

Ծրագրի նպատակն է խթանել արդիական չափորոշիչներով փոքր և միջին ջերմատների կառուցումը, ինչը հնարավորություն կտա բարձրացնել ջերմատնային տնտեսությունների արտադրանքի մրցունակության մակարդակը, կնպաստի գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։

Այս նպատակի իրագործման համար տնտեսավարողներին կցուցաբերվի պետական աջակցություն՝ ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով:

Ծրագիրը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում արդիական չափորոշիչներով շուրջ 35.0 հա ընդհանուր մակերեսով ջերմատնային տնտեսությունների կառուցում և ջերմատնային արտադրանքի ծավալների ավելացում` տարեկան շուրջ 3600 տոննայով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ