fbpx
Կառավարություն

Կառավարությունը հավանություն տվեց ծխախոտի կանխարգելմանն աջակցող նախագծերի փաթեթեին

Կառավարությունը հավանություն տվեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին։

Հակածխախոտային քաղաքականության փաթեթը բաղկացած է հետևյալ կետերից
Ծխախոտի օգտագործման և կանխարգելման քաղաքականությունների մոնիթորինգ
Մարդկանց պաշտպանել ծխախոտի ծխից
Առաջարկել օգնություն՝ ծխելը դադարեցնելու նպատակով
Նախազգուշացնել ծխելու վտանգների մասին
Ծխախոտային արտադրանքի գովազդի, հովանավորման և խրախուսման արգելք
Ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում

Ծրագրի ներդրման արդյունքում 15 տարվա կտրվածքով կփրկվի 7000 կյանք, կբարելավվեն բնակչության առողջության ցուցանիշները. կկանխվեն 3331 ինսուլտներ, 3638 դեպքով կնվազեն սրտի իշեմիկ հիվանդությունները, 36352 տարով կավելանան առողջ կյանքի տարիները: Այս միջոցառումները ներառված են հակածխախոտային օրենքի նախագծում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ