fbpx
Իրավական

Կառավարությունը լրացումներ կատարեց ՀՀ 2 օրենսգրքերում

Կառավարությունը որոշեց լրացումներ կատարել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, մասնավորապես՝

✅ Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակում ներառել վկայի ցուցմունքները.

✅ Նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառել դատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը.

✅ Դատարանի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառել նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը.

✅ Քրեական պատասխանատվություն նախատեսել նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ