fbpx
Կառավարություն

Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն շնորհեց 2 ընկերությունների

Կառավարությունը, ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված, 3 տարի ժամկետով հետաձգեց «ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ՍՊ ընկերության կողմից ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետը և բավարարեց ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Ընկերությունը զբաղվում է ալյուրի արտադրությամբ և բեռնափոխադրությամբ։ Լիարժեք աշխատանքային ռեժիմով ապահովելու, միաժամանակ ցորենի պահեստավորման, ինչպես նաև բեռնափոխադրման ծառայության մատուցման համար, ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը պլանավորում է ներկրել 200 հատ «ԵՎՐՈ-5» էկոլոգիական դասակարգչին համապատասխանող Եվրոպական ծագման քարշակ բեռնատար ավտոմեքենաներ և նույն քանակությամբ բեռնատար ավտոմեքենայի կիսակցորդիչներ:

Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել շուրջ 2.5 մլրդ դրամի չափով ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։

Ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 205-215 նոր աշխատատեղ` 160-170 հազար դրամ միջին աշխատավարձով:

Կառավարությունը բավարարեց «ՏԵՔՍԱՍ ՓՐՈԴԱՔՇԸՆ» ՓԲ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության համար։

✅ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 385 մլն դրամի ներդրում հիմնականում հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 86 աշխատատեղ, ծրագրի շրջանակում կստեղծվի 10 նոր աշխատատեղ` 130.000 դրամ միջին աշխատավարձով։

✅ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 774 մլն դրամ, որից 50 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 680 մլն դրամի արտադրանքը` Ռուսաստանի Դաշնությունում, 44 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

✅ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 387 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 24 մլն դրամ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ