fbpx
Կառավարություն

Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն շնորհեց «Նոր Փրոջեկտս» ՍՊԸ-ին

Կառավարությունը բավարարեց «Նոր Փրոջեկտս» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են խանութների համար նախատեսված կահույքի արտադրության համար, որն իրականացվելու է Երևանում:

✅ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 113 մլն դրամի հումքի ներմուծում: Ներկայումս ընկերությունն ունի 48 աշխատող 161 միջին աշխատավարձովով, ծրագրի ընդլայնաման արդյունքում կստեղծվի 30 նոր աշխատատեղ 210 հազար միջին աշխատավարձով:

✅ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 88.6 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազումը՝ 1 մլն 81 հազար դրամ:

Վերեվ