fbpx
Կառավարություն

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց մի շարք ՍՊԸ-ների

Կառավարության գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊ ընկերությանը:

Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են խաղողի և մրգային գինիների, կոնյակի և մրգային օղիների արտադրության մեջ։

Արդեն իսկ իրականացվել է 1 մլրդ 540 մլն դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 1.3 մլրդ դրամի ներդրում` սարքավորումների ձեռքբերման և շինարարական աշխատանքների համար:

Ներկայումս առկա է 4 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 42 նոր աշխատատեղ՝ 260 հազար դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.3 մլրդ դրամ, որից 300 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 500 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 400 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում (100 մլն ՀՀ դրամի արտադրանքը նախատեսվում է պահեստավորել):

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 276 մլն 953 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 26 մլն 447 հազար դրամ:

Կառավարությունը նաև մաքսային արտոնություն տրամադրեց «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը:

Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են Կոտայքի մարզում նոր պտղատու այգիներ հիմնելու համար:

Արդեն իսկ իրականացվել է 700 մլն դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 250 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և շինարարական աշխատանքների համար:

Ներկայումս առկա է 12 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 20-30 նոր աշխատատեղ՝ 100,000-130,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 860 մլն դրամ, որից 180 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 680 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 30 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1.8 մլն դրամ:

Մաքսային արտոնություն տրամադրեց նաև «ՔԱՆԱՔԵՌԻ ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերությանը:

Ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է հագուստի արտադրության մեջ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 350 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և շինարարական աշխատանքների համար:

Ներկայումս առկա 204 աշխատատեղ` 110 հազար դրամ միջին աշխատավարձով: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 12 նոր աշխատատեղ՝ 130 հազար դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 753 մլն 180 հազար դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 934 մլն 80 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 81 մլն 582 հազար դրամ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ