fbpx
Խորհրդարան

Կառավարությունը միշտ արտահերթ ռեժիմով է բերում նախագծերը․ Տարոն Սիմոնյան

Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին և հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին նախագծերի օրենքների փոփոխության նախագիծը, որ քննարկվում է ԱԺ արտահերթ նիստում, ուղղված է ժամանակ ձգելուն, որպեսզի այդ ընթացքում կառավարության հետ քննարկվի՝ ո՞ր կարգավորումն է ընդունելի։ Այս մասին այսօրվա նիստի ժամանակ իր ելույթում ասաց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Ինչ վերաբերում է կառավարության գործունեության այն մասին, որ միշտ այսպիսի արտահերթ ռեժիմներով ենք ժամկետների հետ կապված խնդիրները բարձրաձայնում, այստեղ իրականում խնդիր կա, և մենք պետք է այդ խնդրին լրջորեն նայենք, որովհետև սխալ է պատգամավորների վրա բեռը տեղափոխել, ասել, որ պատգամավորներն իրենց գործունեության շրջանակներում ստիպեն կառավարությանն իր պոզիտիվ պարտավորությունները կատարել: Շատ ճիշտ կլինի, որ կառավարությունն իր համար գոնե ընդհանուր համակարգային պատկերացում ունենա, թե որ օրենսդրական ակտերի հետ կապված ինչ ժամանակային խնդիրներ կան», – ասաց Սիմոնյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ