Կառավարությունը սահմանեց ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանի անձնակազմին ներկայացվող պահանջների ցանկը և բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը:
✅ ապաստարանը պետք է ապահովված լինի օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարողկոմունալ պայմաններով
✅ սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններով
✅ երեխաների ապրելու, խնամքի և դասապատրաստման համար անհրաժեշտ պայմաններով
Ապաստարանը պետք է ունենա
✅ ընտանիքում բռնության ենթարկվածների խնամքի տակ եղող երեխաների դասապատրաստման համար անհրաժեշտ կահույքով և պարագաներով հագեցած առնվազն մեկ սենյակ
✅ ներքին կարգապահական կանոններ, որը հաստատում է ապաստարանի ծառայություն մատուցող կազմակերպության ղեկավարը
✅ բոլոր անհրաժեշտ պայմանները ընտանիքում բռնության ենթարկվածների շուրջօրյա անվտանգությունն ապահովելու համար
✅ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների համար հարմարեցված ու մատչելի միջավայր
✅ ապաստարանը պետք է գործի շուրջօրյա և ապահովի ընտանիքում բռնության ենթարկվածների, անհրաժեշտության դեպքում իրենց խնամքի տակ եղող անձանց տեղավորումը:
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տելեգրամի պաշտոնական ալիքը։
