Հուլիսի 11-ին կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հուլիսի 10-ին կառավարության դռնփակ նիստում հաստատվել է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը 2020-2022թթ. համար:
Որոշում է կայացվել 2020 թ հունվարի 1-ից 10%-ով բարձրացնել կենսաթոշակները, իսկ արդեն այս տարի՝ սեպտեմբերից կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ, կառավարության որոշմամբ, 3 մլրդ դրամ կհատկացվի 1988-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով բնակարանները կորցրած այն քաղաքացիներին բնակարանով ապահովելու համար, ում նկատմամբ պետությունը դե յուրե պարտավորություն ունի: