fbpx
Զինված Ուժեր

Կառավարությունը իր մակարդակում գրագողությամբ է զբաղված. Էդմոն Մարուքյան

«Ես ուղղակի ուզում եմ Կառավարությանը կոչ անել, որ այն նախագծերը, որ ներկայացվում են «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից, և հետագայում դրանք մերժվում են, ապա ընդունվում Կառավարության անունից, գոնե հայտարարվի որ սա «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է առաջարկել»: Այս մասին այսօր հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ նստաշրջանի ժամանակ իր ելույթի ընթացքում՝ անդրդառնալով Կառավարության կողմից իրենց ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում» լրացում կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի հավանության չարժանացնելուն:

«Սա սիրուն բան չի, հեղինակային իրավունքի հարցը չի, ընդհանրապես: Ձեր ուժը այստեղ կուրսայինները ուրիշի փոխարեն վերաբերյալ օրենք բերեց, ընդունեցինք, որ արգելենք գովազդ անել, այսինքն՝ գրագողությունը արգելեցինք: Բայց Կառավարությունը իր մակարդակում գրագողությամբ է զբաղված: Այսինքն՝ գաղափարը տվել ենք, օրենքի մակարդակում մերժվել ա, Կառավարության որոշման մակարդակում ընդունում են: Եթե խնդիրը կլուծվի, շատ ուրախ ենք, բայց նաև շատ կարևոր է, որ կրեդիտ տրվի, այսպես կոչված: Սա շատ սխալ մոտեցում ա: Կառավարության մեր գործընկերներին հորդորում ենք մեր գաղափարներն օգտագործելիս մի տեղ նշել, որ երբ զոմբիական հարձակման ենք ենթարկվում, մարդիկ իմանան, որ մենք էլ ենք մի ինչ-որ լավ բան առաջարկել», – ասաց պատգամավորը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, արձագանքելով այս դիտողությանը, նշեց՝ հորդորում եմ Կառավարությանը նիստի ընթացքում ևս մեկ անգամ հնչեցնել, որ այս որոշման հիմքում ընկած է օրենսդրական նախաձեռնությունը, որը եկել է Լուսավոր Հայաստան խմբակցությունից, որպեսզի հեղինակային իրավունքները պահպանվեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ