fbpx
Սպորտ

10:38 9/10/2019

Կարծում էի Պերեսն ու Ռեալն ամեն ինչ կանեն Նեյմարին ձեռք բերելու համար․ Մեսսի

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին հայտնել է, թե ինչ կարծիք ուներ ՊՍԺ-ից Նեյմարի տեղափոխության վերաբերյալ։

«Իրականում, ես կարծում էի, որ Նեյմարը կտեղափոխվի «Ռեալ», եթե չվերադառնար «Բարսելոնա»։

Նա, իրոք, ցանկանում էր հեռանալ ՊՍԺ-ից և ասել է այդ մասին։ Ես կարծում էի, որ Ֆլորենտինո Պերեսն ու «Ռեալն» ամեն ինչ կանեն նրան ձեռք բերելու համար», – Մեսսիի խոսքերը փոխանցում է Marca-ն։

Հիշեցնենք, որ անցած ամառային տրնասֆերային պատուհանի ընթացքում Նեյմարը մոտ էր ֆրանսիական ակումբից հեռանալուն։ Նրա կանգառի հիմնական թեկնածուներն էին «Բարսան» և Մադրիդի «Ռեալը»։

Վերեվ