fbpx
Սպորտ

Կարծում եմ ՝ Մեսսին կարիերան ավարտելուց հետո էլ կմնա Բարսելոնայի ադմինիստրատիվ համակարգում. Տեբաս

Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը մեկնաբանել է առաջնության վարկանիշի բարձրացումը չնայած պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Յուվենտուս» տեղափոխությանը․

«Կրիշտիանուն վաղուց հեռացել է Լա Լիգայից, բայց մեր ռեյտինգները շարունակում են վստահորեն աճել։

Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա նրա առողջությունն առաջին տեղում է։ Հուսով եմ՝ նա դեռ երկար ժամանակ կուրախացնի երկրպագուներին իր խաղով, իսկ կարիերան ավարտելուց հետո կմնա «Բարսելոնայի» ադմինիստրատիվ համակարգում։

Ես նույնիսկ մտածում եմ, որ շշուկներն այն մասին, թե Մեսսիին առաջարկել են 10 տարով երկարաձգել պայմանագիրը, որի պայմանները վերաբերում են ոչ միայն ակումբի կազմում խաղին, այլև՝ կարիերան ավարտելուց հետո այլ գործունեության, համապատասխանում են իրականությանը»,- Տեբասի խոսքերն է փոխանցում Известия-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ