Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է 2024 թվականին «Ոսկե գնդակի» համար պայքարի մասին.
«Կարծում եմ՝ Վինիսիուսը կհաղթի։ Կարվախալն իսկապես շատ լավ գործեց, քանի որ նա հաղթեց Լա Լիգան, Չեմպիոնների լիգան, որտեղ գոլ խփեց եզրափակչում և հաղթեց Եվրոն:
Բայց Վինիսիուսը լավ իմիջով տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստ է, նա հաղթել է առաջնությունն ու Չեմպիոնների լիգան՝ գոլ խփելով եզրափակիչում և դուբլի հեղինակ դառնալ Մյունխենում։
Բելինգհեմը նույնպես ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց՝ հաղթելով Չեմպիոնների լիգայում, հաղթելով առաջնությունում: Նա դարձավ իսկական հայտնություն և Լա Լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Ռոդրին ևս ֆանտաստիկ կիսապաշտպան է, լավագույններից մեկը, և նա շատ կայուն է»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը փոդքաստի ժամանակ։