Զինված Ուժեր

Կարծում եմ՝ սխալ էր հրադադարի գնալ անորոշ պայմաններով․ Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«2016թ.-ի այս օրը՝ ապրիլի 5-ին, Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետերը համաձայնության են գալիս հրադադարի ռեժիմի շուրջ, ըստ այդ պայմանավորվածության ապրիլի 5-ին, ժամը՝ 12:00-ին, հրադադար է հաստատվում սահմանի ողջ երկայնքով:

Այդ հրադադարից հետո, սակայն, դե ֆակտո պատերազմը չի դադարում և Ադրբեջանը շարունակում է թե՛ դիվերսիոն ներթափանցման փորձերը, թե՛ հրաձգային, թե՛ հրթիռային զինատեսակների կիրառմամբ հրադադարի ռեժիմի խախտումը: Բանը հասնում է նրան, որ Ադրբեջանը ապրիլի վերջերին սկսում է հաուբցիներով թիրախավորել հայկական բնակավայրերը: Ապրիլի 5-ից մինչև ապրիլի վերջը զոհվում են ավելի քան 30 զինծառայող:

2016թ.-ի ապրիլի 5-ի հրադադարը ես համարում եմ պատերազմի ժամկետների երկարաձգում, ինչը շատ թանկ է նստում մեզ վրա: Մինչև հիմա մնում եմ այն կարծիքին, որ սխալ էր հրադադարի գնալ անորոշ պայմաններով»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ